Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «գաի սուպերմարկետի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: 06-ը, առաջ ընթանալով, մասամբ հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ Mitsubishi-ն վարել է կին, սակայն ոստիկաններին ներկայացել է ինչ-որ տղամարդ ով հայտնել, որ վարորդը ինքն է եղել: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք նշված տեղեկությունը հավաստի է:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: