ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու հուլիսի 10 - 12 -ը Ժնեւում կայանալիք Միացյալ ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովի մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 18-րդ նիստին։
Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում հակամրցակցային համաձայնությունների եւ միաձուլումների դեմ պայքարում մրցակցության մարմինների միջեւ փոխգործակցության, մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական ակնարկների, մրցակցության ոլորտում տեխնիկական օժանդակությանը եւ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ թվային տնտեսությունում եւ առողջապահական ոլորտում առկա մրցակցության խնդիրները:





























