Հնդիկ մագնատը հանձնվել է այն բանից հետո, երբ փորձել է խուսափել մրցակցի սպանության համար ցմահ ազատազրկումից, գրում է AFP-ը:
Պ. Ռաջագոպալը ստեղծել է Saravana Bhawan ցանցը, որը ավելի քան 80 ռեստորան ունի Հնդկաստանում եւ ողջ աշխարհում: 15 տարի նա պայքարել է բանտարկության դեմ այն պահից, երբ սպանել է մի կնոջ ամուսնու, ում նա ցանկանում էր իր երրորդ կինը դարձնել իր աստղագուշակի խորհրդով:
Նյու Դելիի գերագույն դատարանը մերժել է միջնորդությունն ու մագնատին կոչ արել անհապաղ հանձնվել:
Պ. Ռաջագոպալը հանձնվել է: 2004թ. նա մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման:




























