Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա-1» ռեակտորի վրա սկսել է սեւ ծխի սյուն բարձրանալ, հաղորդել է կայանի օպերատորը` Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը: Դատելով դեպքի վայրի տեսագրություններից, ծխի չափն ու կենտրոնացումը նվազում է, իսկ գույնը աստիճանաբար վերափոխվում գորշի: Ծխի առաջացման պատճառներն անհայտ են: Կայանի աշխատակիցներին տարհանել են:
Ատոմակայանի երրորդ ռեակտորում ռադիացիայի մակարդակը ծխի առաջացումից հետո զգալի նվազել է, հայտնում է Reuters-ը:
Երկու ժամ առաջ այն կազմել է 435 միկրոզիվերտ, իսկ այժմ` 283,7 միկրոզիվերտ: Մասնագետները ենթադրում են, որ ծուխը հրդեհի հետեւանք է:





























