Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հետեւում է հայկական մամուլին եւ երկրում ստեղծված իրավիճակին: Այս խոստովանությունը դիվանագետն արել է մարտի 23-ի Երեւանում կայացած ասուլիսում:
Ողջունելով լարվածության թուլացմանը միտված գործընթացները` դեսպանը միաժամանակ նկատել է, որ «Հայաստանը պետք է ինքը գործի, իսկ ԱՄՆ-ը որեւէ դեր չպետք է խաղա երկրի ներքաղաքական կյանքում»: «Բայց մենք հետեւում ենք գործընթացներին»,- հավելել է դեսպանը:
Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերի համար դատապարտված անձանց, դիվանագետը ողջունել է իշխանությունների հայտարարած համաներումը: Խոսելով քաղաքացիական հասարակության դերի մասին, դիվանագետ նշել է, որ քաղաքացիական հասարակությունը ձեւավորվել է ավելի վաղ, քան հանրապետությունն անկախություն է ստացել:
«ԱՄՆ-ը, իր հերթին, մտադիր է նպաստել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացմանը»,- ասել է Յովանովիչը:




























