Ճապոնիայի հզոր երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը հասել է 9,7 հազարի, եւս 16,5 հազարը համարվում են անհետ կորած, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի գլխավոր ոստիկանական վարչությունը։
Ավելի վաղ նշվում էր, որ զոհվել է 9 հազար 487 մարդ, անհետ կորել՝ 15 հազար 617-ը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:
Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում:




























