Երեւանում մարտի 25-ին կկազմակերպվի «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով համաժողով, որի նախաձեռնողներն են Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:

Համաժողովի նպատակն է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայ-եվրոպական հարաբերությունների սերտացման գործում ապահովել  քաղաքացիական հասարակության ինստիտուտների արդյունավետ մասնակցություն:

Այդպիսի մասնակցությունը ենթադրում է նաեւ երկխոսության խթանում ոչ միայն քաղաքացիական հասարակության ներսում, այլ նաեւ համապատասխան պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության կառույցների միջեւ: