Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մերձակա ծովային ջրերում ռադիոակտիվ յոդի կենտրոնացումը գերազանցում է սահմանված նորման 147 անգամ: Այդ մասին հաղորդում է «ՈւՐԱ-Ինֆորմը»` վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ատոմակայանի ափամերձ շրջանից 100 մետր հեռավորության վրա վերցված ծովային ջրի փորձանմուշներում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Ռադիոակտիվ յոդի կենտրոնացումը գերազանցում էր 29,8 անգամ:

Ավերիչ երկրաշարժը Ճապոնիայում տեղի է ունեցել մարտի 11-ին: Այն 10 մետր բարձրությամբ ցունամի էր առաջացրել: «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ատոմակայաններում երկրաշարժից հետո արտակարգ դրություն էր մտցվել, քանի որ շարքից դուրս էր եկել հովանցման համակարգը: «Ֆուկուսիմա-1» երեք պայթյուն էր որոտացել: Ավելի ուշ Ճապոնիայում ռադիակտիվ նյութեր էին սկսել հայտնաբերվել: