«Երկու հին թշնամիների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման մասին պատմական կարեւոր փաստաթղթերը կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում»,- Associated press-ին հայտնել է պաշտոնական թուրքական աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքով, նախաստորագրված երկու արձանագրությունների տակ իրենց ստորագրությունները կդնեն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Ստորագրման արարողությանը, հավանական է, կմասնակցեն Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Կալմի Ռեյը: Հիշեցնենք, որ Շվեյցարիան այն երկիրն է, որը հայ-թուրքական բանակցություններում հանդես է գալիս որպես միջնորդ:
Գործակալությունը հիշեցնում , որ Արձանագրությունները երկոր եւկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրվելուց հետո անմիջապես ուժի մեջ կմտնեն: Նրանք կներկայացվեն խորհրդարանններին վավերացնելու համար: Միաժամանակ եւ Թուրքիայում եվ Հայաստանում ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկում Արձանագրությունները, մեղադրելով կառավարություններին միակողմանի զիջումների մեջ:




























