Բրիտանիայից 75-ամյա Սեսիլ Սեյերը Դոմինիկյան հանրապետությունում աշխատելու ժամանակ ամուսնացել է՝ չնայած նրան, որ արդեն ամուսնացած է եղել, հաղորդում է Metro-ն:
Սեյերը ապագա կնոջ հետ ծանոթացել է դպրոցում, որտեղ 2006 թվականին անգլերենի ուսուցիչ է աշխատել: Կինն էլ խոհանոցում է աշխատել: Զույգն ամուսնացել է նույն թվականի դեկտեմբերի 20-ին, թեեւ տեխնիկապես Սեյերը դեռ ամուսնալուծված չէր: Նրա ամուսնալուծության ընթացքն ավարտվել էր այդ հարսանիքից միայն երկու տարի անց:
Նրա նոր կինը 29 տարով փոքր է նրանից: Նա չգիտեր, որ դա նրա առաջին ամուսնությունը չէ եւ իր երկու երեխաների հետ տեղափոխվել էր Չինաստան: Այնուհետ նրանք մեկնել էին Վիետնամ, որտեղ տղամարդը կաթված էր տարել, որի արդյունքում մասնակի կաթվածահար էր եղել: Դրա համար նրանք վերադարձել էին Դոմինիկանա եւ նրա երկրորդ կինը հոգ էր տարել նրա մասին:
Ֆինանսների պատճառով Սեյերը ստիպված էր Բրիտանիա վերադառնալ, որտեղ նրանց մոտ բազմակնության պատճառով խնդիրներ էին առաջացել վիզայի ստացման հետ կապված:
Դատախազի խոսքով՝ այդ գործով զբաղվող տղամարդը չի ցանկացել, որ երկրորդ ամուսնության փաստը բացահայտվի:
Գործի քննության ընթացքում դատավորն ասել է, որ մեղադրանքները միայն առաջին հայացքից են լուրջ թվում, բայց իրականում տղամարդը ոչ ոքի չի խաբել:
Սեյերը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման եւ պետք է 750 ֆունտ սթերլինգ վճարի 6 ամսվա ընթացքում առաջացած դատական ծախսերի համար: Նրա կնոջը թույլ են տվել մնալ իր հետ:





























