Քանի որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը շարունակվում է, սակագնային ճակատամարտը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել  շուկաների համար:

BNP Paribas-ի տնտեսագետի խոսքով, կողմերն ի վերջո ժամանակավոր գործարք կկնքեն, բայց իրենցից հետո  կթողնեն «սառը տեխնո-պատերազմ»:

Ամերիկյան  առեւտրային ներկայացուցիչները շուտով բանակցությունների համար կմեկնեն Չինաստան, քանի որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները փորձում են գործարք կնքել, հայտնել են CNBC-ի աղբյուրները:

«Ամենայն հավանականությամբ, մենք առաջիկա ամիսներին ժամանակավոր համաձայնություն կստանանք», -ասել է BNP Paribas-ի ավագ տնտեսագետ Չի Լոն:

 Նրա խոսքով, եթե Պեկինը եւ Վաշինգտոնը կարող են պայմանավորվել  ժամանակավոր գործարքի մասին, նրանք կարող են հող նախապատրաստել խնդրահարույց հարցերի վերաբերյալ ավելի երկարատեւ  բանակցությունների համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակագներն օգտագործում է որպես գործիք առեւտրի հետ կապ չունեցող  հարցերի լուծման համար, այդ թվում ազգային անվտանգության խնդիրների եւ տեխնոլոգիաների փոխանցման սպռնալիքների:

Լոն նշել է, որ հաշվի առնելով ժամանակավոր համաձայնագրի սպասումը շարունակվող առեւտրային պատերազմը այլեւս այդպիսի մեծ ազդեցություն չի ունենա առաջիկա ամիսներին  մակրո ռիկսի վրա շուկայի փոփոխականության տեսանկյունից:

Սակայն առեւտրային վեճի հետեւանքները կպահպանվեմ եւ կվնասեն տեխնոլոգիաներին, կարծում է փորձագետը:

Նա կանխատեսել է, որ տեխնոլոգիական հատվածում տարաձայնությունները առաջիկա ամիսներին կամ անգամ առաջիկա տարիներին հավանաբար «ավելի սառը» կդառնան:

«Ապագայում տեխնոլոգիական հատվածն ավելի կենտրոնացվաած կլինի առեւտրային պատերազմի ռիկսի վրա:

Սակայն այդ ժամանակ առեւտրային պատերազմի ընդհանուր ռիկսի նկատմամբ շուկայի զգայունությունը կարող է մարել», - ասել է տնտեսագետը:

Չորեքշաբթի Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը վերաբերում է ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ տնտեսությանը:

«Ես բավականին վաղուց եմ ուսումնասիրում Չինաստանը  եւ ես շատ լավ եմ հասկանում Չինաստանին», - Պենտագոնում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, երբ նրան հարցրել են Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հակամարտության էսկալացիայի մասին:

Վաշինգտոնի համար ազգային անվտանգության սպառնալիքի ցուցակի վերին մասում չինական տեխնիկական հսկա Huawei-ի հետ վեճն է, որը 5G տեխնոլոգիա ունի:

Տվյալների մեծ ծավալների եւ Համացանցի դարում 5G անլար ցանցերի ներդնումը  համարվում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ տեխնոլոգիական ճակատամարտի գլխավոր բաղադրիչներից:

«Եթե տեխնիկական հատվածում սառը պատերազմը շարունակվի, կարծում եմ, որ հնարավոր  ուղղություններից է տեխնոլոգիական ոլորտում համանման զարգացումը...Մի կողմից Ասիայում  կլինի համակարգ Չինաստանի գլխավորությամբ կամ Չինաստանի դաշինք, մյուս կողմից՝ ԱՄՆ կամ արեւմտյան զարգացած երկրների գլխավորությամբ, արեւմտյան դաշինք»: