Տանզանիայում Կիլիմանջարոն բարձրացած 89-ամյա Էնն Լորիմորը համաշխարհային ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է ABC 15 Arizona-ն։

Նշվում է, որ մինչ այդ կինը հաղթահարել էր այդ գագաթը, բայց նրա տիտղոսը «խլել» էին լեռը բարձրանալուց մի քանի ամիս հետո, եւ կինը նորից պատրաստվել է հաղթահարել Կիլիմանջարոն։

Նրա խոսքով՝ ինչ-որ պահի նա անհանգստություն է զգացել, քանի որ բարձրանալուց առաջ կողքի ուժեղ ցավեր է զգացել եւ սկսել է կասկածել, թե շունչը կհերիքի արդյոք բարձրանալու Աֆրիկայի ամենաբարձր գագաթը։

Այնուամենայնիվ, Լորիմորը բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը եւ վերադարձրել տիտղոսը։

Նա ասել է, որ Տանզանիա ուղեւորությունը 9 օր է տեւել։