60 մլն կանադական դոլարի (45,5 մլն դոլար) չափով Lotto Max լոտոյի ջեքփոթ է խաղարկվել Կանադայում: Այս մասին հայտնել են խաղարկությունն անցկացնող OLG ընկերության ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս պահին հայտնի է, որ «երջանիկ» տոմսը վաճառվել է Բրիտանական Կոլումբիա նահանգում:  

64 մլն կանադական դոլարի (այդ ժամանակ 49,5 մլն դոլար) չափով խոշոր ջեքփոթ էին շահել Կանադայում 2015թ.: Եվս մի քանիսը 2015-2018թթ.՝ 60 մլն դոլարի չափով: