ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Ջոն Բլեյզն իր ընկերուհու հետ հեծանիվով մոտ 25 կմ է անցել, որպեսզի նրան առաջարկություն անի, հաղորդում է UPI-ն:

Տղամարդը պատմել է, որ որոշել է նման կերպ առաջարկություն անել՝  ի նշան հեծանվավազքի հանդեպ նրանց ընդհանուր հետաքրքրության:

Զույգը շաբաթը երկու անգամ հեծանիվ է քշում միասին, ինչպես նաեւ մասնակցել է Հյուսթոնում մի շարք հասարակական հեծանվավազքերի:

Տղամարդը ծնկի է եկել եւ ասել հետեւյալ բաղձալի խոսքերը՝ «Ամուսնացիր ինձ հետ»:

Նորաթուխ հարսը պատմել է, որ իրական շոկ է ապրել, ապա ժպտացել եւ տվել իր համաձայնությունը: