ԱՄՆ-ում 38-ամյա Ջոզեֆ Օբերհանսլիին մեղադրել են Թեմի Ջո Բլենթոն անունով իր 46-ամյա ընկերուհուն սպանելու, նրա ուղեղը, սիրտն ու թոքն ուտելու մեջ, հրում է Daily Mail-ը:

Նախկինում հանիբալ մարդասպանը խոստովանել էր իր մեղքը սարսափելի հանցագործություններ կատարելու մեջ՝ ներառյալ ուղեղը եփելն ու ուտելը:

Այդուհանդերձ, այժմ նա համարում է, որ իրեն ուղղված մեղադրանքներն անհիմն են եւ պնդում է իր անմեղության վրա:

Նշվում է, որ այդ սարսափելի հանցագործությունը կատարվել է Բլենթոնի տանն Ինդիանա նահանգում 2014 թվականի սեպտեմբերին:

Ըստ մեղադրող կողմի՝ նա ներխուժել էր կնոջ տուն, սպանել նրան, բացել գանգուղեղն էլեկտրական սղոցով եւ կերել նրա ուղեղը, այնուհետեւ սիրտն ու թոքը:

Գործի դատավարությունը հետաձգվել է, քանի որ 2018 թվականին Օբերհանսլիի մոտ հայտնաբերել էին հոգեկան խնդիրներ:

Սպանությունը կատարելու պահին Օբերհանսլին վաղաժամ ազատված էր բանտից, որում կրում էր իր պատիժը 1998 թվականին խանդի հողի վրա թմրանյութերի ազդեցության տակ իր 17-ամյա ընկերուհի Սաբրիա Էլդերին սպանելու համար:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նա սպանել էր մորն ու քրոջը, եւ փորձել ինքնասպանություն գործել:

Օբերհանսլին, մեղավոր ճանաչվելու դեպքում, կպատժվի ցմահ ազատազրկմամբ առանց բողոքարկման իրավունքի: