Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են գործարքների տվյալները, հաղորդում է RT-ն:

WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,18 տոկոսով եւ կազմել 56,10 դոլար մեկ բարելի համար:

Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,36 տոկոսով եւ կազմել 63,23 դոլար մեկ բարելի համար: