Թագավորների առաջին գրքից հայտնի հսկա Գոլիաֆը ծնվել է Գեֆ քաղաքում՝ ամենահզոր 5 փղշտական քաղաք-պետություններից մեկում: Այժմ դա Թել-էս-Սաֆի հնագիտական հուշարձանն է, որտեղ ինտենսիվ պեղումներ են անցկացվում:

Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ վերջին պեղումները տեղի են ունեցել մ.թ.ա. IX–X դարերում՝ Գոլիաֆի ժամանակաշրջանում: Գտածոները թույլ են տվել բացատրել Գոլիաֆի ահռելի չափերի մասին լեգենդը:

Հնագետ Արեն Մայերի խոսքով՝ հավանաբար, նրա հասակի մասին լեգենդը հետագա պատկերացումների արտացոլումն էր. Գեֆ քաղաքն առանձնանում է ազդեցիկ ճարտարապետությամբ: Իսկ իսրայելցիների եւ փղշտացիների հետնորդները փորձել են շենքերի հսկայական չափերը բացատրել նրանով, որ դրանք կառուցել են հսկաները, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն: