Մեծ Բրիտանիայում հուլիսի 25-ին ջերմաստիճանային բացարձակ ռեկորդ է գրանցվել: Ջերմաստիճանը Քեմբրիջի բուսաբանական այգում հասել է 38,7 աստիճանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության մետեորոլոգիական ծառայությունը:

Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ նախորդ մաքսիմալ ռեկորդը եղել է 38,5 աստիճան՝ 2003 թվականի օգոստոսի 10-ին:

Անոմալ շոգի պատճառով անցաշ շաբաթ եվրոպական մի շարք երկրներում նոր ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել: Վերջին տվյալների համաձայն՝ Փարիզում ջերմաստիճանը հասել է 42,6 աստիճանի, Նիդերլանդներում՝ 40,4 աստիճանի, Գերմանիայում՝  42,6 աստիճանի, Բելգիայում՝ 40,6 աստիճանի:

Ավելի վաղ Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլլիսը հայտարարել է, որ 2019 թվականը կարող է եղանակի եւ կլիմայի ուսումնասիրման պատմության մեջ ամենաշոգ տարին: