Հուլիսի 31-ին նշվում է Անտառապահի «ռեյնջեր» միջազգային օրը: Այն հիմնվել է 2007 թվականին Անտառապահների միջազգային ֆեդերացիայի (International Ranger Federation, IRF) կողմից՝ գնահատելու անտառապահների ներդրումը բնության պահպանության գործում եւ ծառայության ընթացքում զոհված անտառապահների հիշատակը հարգելու համար, գրում է Calend.ru-ն:
Անտառապահի օրն առաջին անգամ նշվել է 2007 թվականին, IRF-ի 15-րդ տարեդարձի առիթով. մարդկանց, որոնք վայրի կենդանիներին պաշտպանում են որսագողերից, պահպանում են նրանց բնակության տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, վայրի բնության ապաստարանները, բնության եւ այլ օբյեկտների հուշարձանները: Անտառապահի ամերիկյան անվանումը՝ «ռեյնջեր», տարածվել է տարբեր երկրներում իր ունիվերսալ բնույթի եւ հակիրճ լինելու արդյունքում:





























