Մենք չենք ասել, որ պետք է պարգեւավճար վճարենք, որ կաշառակերություն չունենանք. մենք ասել ենք, որ կաշառակերության դեմ պայքարում արժանապատիվ վաստակ ունենալը շատ անկյունաքարային նշանակություն ունի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառակերության դեպքերին:
«Այստեղ պետք է հավելենք նաեւ արժեքային համակարգը ցանկացած մարդու: Եթե կա մաքսային կամ հարկային ծառայող, որն ունի մեր ընկալմամբ ճիշտ արժեքային համակարգ, դու պետք է նրան որոշակի արժանապատիվ վաստակով միջնորդես, ուղեկցես, որ նա հանկարծ իր արժեքային համակարգային համակարգը չկորցնի: Բայց կարող են լինել մարդիկ, որոնք արժեքային համակարգի առումով ունենան խնդիրներ, որոնց ուզում եք օրական պարգեւատրումներ վճարեք, ոչ մի բան չի փոխվի»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:





























