Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գանա կատարած այցի ընթացքում մասնակցել է երկու երկրների գործարարների մասնակցությամբ մի ֆորումի, որի ժամանակ հետաքրքիր առաջարկ է արել:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր ելույթուն նշել է, թե Գանան աշխարհում կակաոյի արտադրության ծավալներով երկրորդ տեղում է, իսկ Թուրքիան իր հերթին առաջինն է պնդուկի աճեցման ծավալներով:

«Երբ կակաոն եւ պնդուկը խառնում ես իրար, շատ լավ շոկոլադ է ստացվում: Թող երկու երկրների գործարարները նստեն եւ համաձայնության գան: Իսկ դրա արդյունքում ստեղծված շոկոլադի համն էլ կտեսնեն երկու երկրների ժողովուրդները»,-ասել է Թուրքիայի նախագահը: