Մարտի 24-ին Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Զոհվածների ճշգրիտ թիվը չի հաղորդվում: Հայտնի է, որ նրանց թվում 13 երեխա ու 10 կանայք են: Ստորերկրյա ցնցումներն ավերել են տասնյակ բնակելի տներ Տարլեյ քաղաքում:
Ստորերկրյա ցնցումներից մեկը, 7,0 մագնիտուդով, գրանացվել է Մյանմայի, Թաիլանդի եւ Լաոսի սահմանին, եւս մեկը` 6,7 մագնիտուդով` տեղի է ունցել արդեն Թաիլանդի տարածքում` Չիանգրիա բնակավայրից ոչ հեռու, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վերջին ցնցումը զգացվել է նաեւ Բանգկոկում:



























