Եմենի ընդդիմադիր խմբավորումները հրաժարվել են մինչեւ տարեվերջ սպասել երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեhի հրաժարականին եւ պահանջում են, որ նա պաշտոնից անհապաղ հեռանա: Ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Յասին Նոմանը Սալեխի առաջարկը` մնալ պաշտոնին մինչեւ 2011 թվականի վերջը, «դատարկ խոսքեր» է որակել:
Նոմանը հայտարարել է, թե ընդդիմությունը չի ընդունի այդ առաջարկները եւ չի գնա երկխոսության Սալեհի վարչակազմի հետ: Ցուցարարներին մասնավորապես աջակցում է գեներալ Ալի Մոհսենը, ով իր ենթակայության տակ գտնվող զինվորականներին հրահանգել է պաշտպանել Սանայում գտնվող ցուցարարներին: Մոհսենի խոսքով` Սալեհը շուտով փաստի առաջ է կանգնելու, իսկ նրա` հրաժարական չտալու որոշումը ընդամենը համառություն է:





























