Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Twitter-ում ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնի համար Եվրոպայի թեկնածուին՝ Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւային:

«Շնորհավորում եմ Ձեզ ԱՄՀ ղեկավարի պաշտոնին առաջադրման կապակցությամբ: Դուք ունեք բոլոր որակները, որոնք անհրաժեշտ են ԱՄՀ առաքելությունում արդյունավետ ներդրման համար»,- գրել է Յունկերը: