Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մարդու իրավունքների հարցով Խորհրդի անդամ Իգոր Կալյապինին, հաղորդում է Meduza-ն:

Նշվում է, որ նրան ձերբակալել են հարցազրույց տալու ժամանակ:

Այսօր Մոսկվայում հերթական չարտոնված ակցիան է անցկացվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ձերբակալվածների թիվը հասնում է 600-ի: