Ռադիացիայի մակարդակի բարձրացումը ստիպել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի անձնակազմին ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը առաջին եւ երկրորդ էներգաբլոկներում, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով ТЕРСО օպերատորին:

Նախնական տվյալներով, ռադիացիոն ֆոնի աճի աղբյուր են դարձել էներգաբլոկներում կուտակված ջրի  առվակները:

Ճապոնական «Սանկեյ» թերթի տվյալներով, ժամանակավորապես դադարեցվել են նաեւ ուրբաթ նախատեսված աշխատանքները երրորդ էներգաբլոկում:

Ճապոնիայի ատոմային եւ արդյունաբերական անվտանգության գործակալության մասնագետները չեն բացառել, որ երրորդ էներգաբլոկում վթարվել է ռեակտորի պաշտպանական կեղեւը: