Երկու օդաչուներին արգելել են թռիչք կատարել դեպի Միացյալ Նահանգներ, երբ նրանք չեն անցել սթափության թեստը Շոտլանդիայի Գլազգոյի օդանավակայանում, հաղորդում է Independent-ը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան նախքան Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի թռիչքը, որը նախատեսված էր 09:00-ին, սակայն օդաչուներին ձերբակալելուց հետո հետաձգվել էր։
Նրանք ձերբակալվել էին ոգելից խմիչքների կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու կասկածանքով։
«Շոտլանդիայի ոստիկանությունը կարող է հաստատել, որ 61 եւ 45 տարեկան երկու տղամարդիկ ձերբակալվել են եւ վերցվել կալանքի տակ մինչեւ դատարան ներկայանալը․ դատը կկայանա օգոստոսի 6-ին։




























