Հանրապետության տարածքում օգոստոսի 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +20+22, իսկ ցերեկը՝ +34+26 տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+28,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,  

Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը` +30+33,  

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+19, ցերեկը՝ +33+35,

Արարատում գիշերը` +16+21, ցերեկը՝ +35+36, 

Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+36,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +35+36,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+21, ցերեկը՝ +35+36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15+17, ցերեկը՝ +24+28 (հովիտներում` գիշերը` +18+20, ցերեկը՝ +32+34):

ԱԻՆ-ից հայտնում են նաեւ, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: