Միացյալ Նահանգները համարում են, որ Չինաստանն ապակայունացնում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, հաղորդում է Reuters-ը:

Էսփերը մեղադրել է Պեկինին «գիշատիչ» տնտեսություն վարելու, ինտելեկտուալ սեփականությունն ու համաշխարհային ժառանգությունը գողանալու մեջ:

«Մենք հավատում ենք, որ որեւէ երկիր չի կարող եւ չպետք է գերիշխի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մեր դաշնակիցների հետ մենք աշխատում ենք տարածաշրջանի առկա պահանջմունքների բավարարման ուղղությամբ»,-ասել է Էսփերը կիրակի Սիդնեյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք նաեւ պատասխանում ենք Չինաստանի խուճապահար, ագրեսիվ վարքին: Խոսքը վերաբերում է սպառազինմանն առօրեական պահանջմունքները բավարարելու նպատակով, «գիշատիչ» տնտեսությանը, ինքնիշխան համաձայնագրերի շրջանակներում պարտքերին եւ պետության կողմից հովանավորվող՝ ուրիշ երկրների ինտելեկտուալ սեփականության գողությանը»,-հավելել է Էսփերը:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի զայրույթն առաջացել էր Հարավ-Չինական ծովում վիճարկելի կղզիները Չինաստանի կողմից ռազմատեխնիկայով եւ այլ օբյեկտներով համալրելու հետեւանքով: