Երկու 20-ամյա տղամարդիկ են ձերբակալվել Լոնդոնի երկաթգծի կայարանում անծանոթ տղամարդու վրա մաչետեով հարձակում գործելու մեղադրանքով, հաղորդում է Daily Mail-ը:

Հայտնաբերված տուժածը ստացել էր գլխի եւ ձեռքի վնասվածք: Տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չէր ստացել, հաղորդում է Մեծ Բրիտանիայի Տրանսպորտային ոստիկանությունը:

Հարձակում գործած երիտասարդների որոնողական աշխատանքները կատարվել էին հարձակումից անմիջապես հետո, որը տեղի էր ունեցել 03:11-ին: