Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հեռացրել է աշխատանքից Տիեզերագնացության գիտահետազոտական ազգային ինստիտուտի ղեկավար Ռիկարդո Գալվաոյին, հաղորդում է CNN-ը։

Գիտնականն աշխատանքից հեռացվել էր ուրբաթ, երբ հրապարակել էր արբանյակային տվյալները, որոնք հաստատում էին փաստը, որ Ամազոնիայում անտառահատումը 80 տոկոսով բարձր էր այս տարվա հունիսին։

Ֆեյսբուքյան էջում հրապարակած իր տեսաուղերձում Գալվաոն հայտարարել է, որ նրան հեռացրել են Բրազիլիայի գիտության, տեխնոլոգիաների, նորարարությունների ու հաղորդակցման նախարար Մարկոս Պոնթեսի հետ հանդիպումից հետո։

Նա հավելել է, որ գիտահետազոտական ինստիտուտը կշարունակի գործառնել, սակայն այժմ նոր ղեկավարի նշանակման շուրջ որոշումը կկայացնի հենց նախարարը։