ԱՄՆ Ինդիանա նահանգում 19-ամյա Դաքոթա Քինգը սպանել է ընկերուհու 2 ամսական երեխային, հայտնում է The Sun-ը:

Նշվում է, որ երիտասարդ խորթ հայրը զայրացել է, երբ փոքրիկը իր վրա կաթ է թքել:

Պարբերականի տեղեկություններով՝ դրանից հետո ամերիկացին փոքրիկին օրորոցի մեջ է դրել դեմքի վրա:

Փոքրիկը սկսել է լացել, որի պատճառով ամերիկացին նրան դեմքի վրա դրել է բարձին, մինչեւ ձայնը կտրվել է:

Հստակեցվում է, որ փոքրիկի մարմինը հայտնաբերել է աշխատանքից վերադարձած մայրը: Ոստիկանության աշխատակիցները հանցագործին ձերբակալել են: