Երեւանում մարտի 24-ին Շիրակի փողոցի թիվ 97 հասցեում գտնվող «Մուշ» թռչնաֆաբրիկայի շենքի մարդկանցով լի վերելակը վայր է ընկել  3-3,5 մետր բարձրությունից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերելակի վայր ընկնելու հետեւանքով վերելակում գտնվող թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ, Երեւանի Շիրակի փողոցի 45-րդ շենքի թիվ 48 բնակարանի բնակիչ 24-ամյա Վարդան Գեւորգյանը եւ Երեւանի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան բնակիչ 37-ամյա Արամ Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: