Բրազիլիայում տեղական բանդայի առաջնորդը փորձել է բանտից փախչել՝ հանդերձավորվելով որպես իր դուստր: Կլաուվինո դա Սիլվան, որը հայտնի է «Գաճաճ» մականունով, կանացի հագուստով, դիմակով եւ կեղծամով արդեն դուրս էր գալիս բանտի շքամուտքից, երբ ղեկավարությունը ինչ-որ վատ բան է կասկածել: Հանցագործին վերջին պահին մատնել է հուզմունքը:

Ըստ ծրագրի՝ տեսակցությունից հետո նա իր 19-ամյա դստերը թողնելու էր բանտում, իսկ ինքը դուրս էր գալու ազատություն: Ոստիկանությունը պարզում է, թե դուստրն արդյոք տեղյա՞կ էր հոր մտահղացման բոլոր մանրամասներին:

Դա Սիլվան, այսպես կոչված, «Կարմիր թիմի» վերնախավի մասն էր, որը ժամանակին Բրազիլիայում ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկն էր: Բանդան վերահսկում էր Ռիո դե Ժանեյրոյում թմրանյութերի շրջանառությունը, հիշեցնում է «Ռոսիա 24»-ը: