Խորվաթիայի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը հայտարարել է դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նոր ժամկետով վերընտրվելու մտադրության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով HRT հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Գրաբար-Կիտարովիչը հաստատել է իր առաջադրումը Հաղթանակի տոնին նվիրված միջոցառման ժամանակ:

«Ես այսօր այստեղ եմ որպես նախագահ, եւ հաջորդ 5 տարիների ընթացքում այստեղ կլինեմ որպես նախագահ»,- ասել է նա:

Գրաբար-Կիտարովիչի առաջադրման մտադրությունը մեկնաբանել է երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը՝ ասելով, որ համաձայնել է նրա ամբիցիաների հետ:

Երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների առնվազն 10 հազար ստորագրություն: