Լեհաստանի ոստիկանությունը երկուշաբթի Կրակովում ձերբակալել է ծագումով Չեչնիայից եւ Հայաստանից 20 մարդու, որոնք ծրագրում էին М1 խոշոր առեւտրի կենտրոնի մոտ հարաբերություններ պարզել լեհ ֆուտբոլային խուլիգանների հետ:
Ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել է տեղական ոստիկանությունը: «Ձերբակալվել է 20-ից ավելի մարդ,- տեղեկացրել է Փոքր լեհական վոյեվոդության ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Կատաժինա Չիսլոն: -Ավտոմեքենաների մեջ, որոնցով եկել էին ձերբակալվածները, գտնվել են լեհական օրենսդրությամբ արգելված առարկաներ»:
Լեհաստանի հեռուստատեսությունը հաղորդում է, որ չնայած կոնֆլիկտի պատճառ է եղել ծխախոտի անօրինական վաճառքի շուկայի բաժանումը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ ոստիկանությունը նախապես տեղեկացել է երկու թշնամական խմբերի նախատեսվող հանդիպման մասին: Հաղորդվում է, որ ձերբակալությունների ընթացքում հայտնաբերվել են թմրանյութեր եւ զենք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























