Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատը (Ռաջյա սաբխա) հավանություն է տվել Ջամմա եւ Քաշմիր նահանգի վերակազմավորման մասին օրինագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրինագծով դադարեցվում է սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ կարգավիճակ է տալիս այդ նահանգին:
PTI գործակալության հաղորդմամբ՝ օրինագծի օգտին քվեարկել է 125 պատգամավոր, դեմ՝ 61-ը:
Ակնկալվում է, որ Ստորին պալատը (Լոկ սաբխա) կդիտարկի օրինագիծը վաղը:
Ավելի վաղ Հնդկաստանի ՆԳՆ ղեկավար Ամիթ Շախը հայտնել է, որ նախագահը չեղարկել է վերոնշյալ հոդվածի գործողությունն ու խորհրդարանին առաջարկել ընդունել օրինագիծ այն մասին, որ նահանգը պետք է բաժանվի երկու դաշնակցային տարածքի՝ Ջամմա եւ Քաշմիր եւ Լադակխ:
Հնդկաստանի սահմանադրության համաձայն՝ նահանգն ուներ հատուկ ինքնավարություն, նահանգում բոլոր օրենքները պետք է ստանային տեղական ասամբլեայի հավանությունը: Ենթադրվում է, որ այժմ 370-րդ հոդվածի չեղարկումից հետո Հնդկաստանի այլ նահանգների բնակիչները կկարողանան հող ձեռք բերել նահանգում, ինչն ավելի վաղ չէր թույլատրվում, ինչպես նաեւ տեղ պահել պետական հաստատություններում կրոնական փոքրամասնությունների համար:
Մինչ այժմ Հնդկաստանում կար 29 նահանգ եւ 7 դաշնակցային տարածք, որոնք քիչ իրավունքներ ունեն, քան նահանգները:



























