ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել նրա հիշատակած գաղտնի զեկույցի օրինակը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Էդմոն Մարուքյանը։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոստի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ կազմվել է գաղտնի զեկույց, որից կարելի է հետեւոյթւոն անել, որ Հայաստանը գտնվում է ինստիտուցոնալ կաթվածահար վիճակում եւ ձախողված պետություն է։




























