Գերմանիայի Ռոտվայլ քաղաքի առնվազն 3 աշխատակից վիրավորվել է  փախստականին ձերբակալելու ժամանակ:

Նա իրեն ագրեսիվ է պահել, ինչով էլ գրավել է իրավապհների ուշադրությունը:

Ականատեսները պնդել են, որ նրա մոտ դանակ է եղել եւ նա հարձակվել է այցելուներից մեկի վրա:

Սակայն միգրանտը չի օգտագործել սառը զենք, այլ ատամներն է գործի դրել՝ կծելով տուժողին:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի երեկոյան փառատոնի ժամանակ:

Ոստիկանները կանգնեցրել են 28-ամյա իրավախախտին եւ նրա 22-ամյա ուղեկցուհուն: Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ իսկապես դանակ են գտել, հաղորդում է Die Stuttgarter Zeitung-ը:

Երբ տղամարդը գիտակցել է, թե ինչով նրա համար կավարտվի ոստիկանության աշխատակցիների հետ շփումը, նա փախուստի է դիմել: Նրա հետեւից վազել է ծառայողական շունը, որը շփոթության մեջ է գցել նրան: Սակայն  հանցագործն անսպասելի մի քանի անգամ կծել է կենդանուն: Այնուհետ նույն կերպ վարվել է նրան հասած ոստիկանության աշխատակցուհու հետ:

Եւս երկու ոստիկանի նա թեթեւ վնասվածք է պատճառել:

Արդյունքում նա տեղափոխվել է բանտ: Ոստիկանությունում կասկածում են, որ տղամարդը հարբած է եղել: Դա հաստատելու համար, նրանից եւ աղջկանից արյան նմուշներ են վերցրել: Դրանք դեռ պետք է գնահատել: