Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 6–ին ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 08։20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Պտղնի գյուղի Նոր թաղամասի 36 տուն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝  հանցագործը տան մեջ բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշտակել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։ Տանտիրուհուն Աբովյանի շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ տանտիրուհին աչքի մասում վնասվածք է ստացել տուն ներս մտած անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։