Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 6-ին Արարատի մարզի Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել է կոմբայնին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետեւանքով կոմբայնավարը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի եւ կոմբայնավարի ինքությունը։