Թոթովենցի փողոցից օգոստոսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Նոր Նորքի քրեական հետախույզները բերման են ենթարկել մեքենաներից գազի բալոններ գողացող տղամարդուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։ Շիրազի փողոցի բնակիչ 31-ամյա տղամարդը
հունիսին Գյուրջյան փողոցի 60 շենքի բակում կայանված «Օպելից» փորձել է գողանալ գազի բալոնը։ Պարզվել է, որ Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» նույնպես փորձել է գողանալ գազի բալոնը:
Իսկ հուլիսին տղամարդն արդեն ավելի հմուտ էր գործել: Նույն կերպ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բեռնախցիկը բացելով, նա գողացել էր Մառի եւ Հունան Ավետիսյան փողոցների շենքերի բակում կայանված երկու «Օպելի» գազի բալոնները:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




























