Չինաստանը կոշտ զգուշացում է արել Հնոկոնգում բողոքող ցուցարարներին՝ հայտարարելով, որ «կրակի հետ խաղալու»  նրանց փորձերը կհանգեցնեն պատասխան բռնկման, հաղորդում է  BBC News-ը:

Չինաստասնի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ Հոնկոնգում բողոքողները չպետք է «թերագնահատեն կենտրոնական կառավարության կոշտ վճռականությունը»:

Հոնկոնգում արդեն 9-րդ շաբաթն է բողոքի խոշոր ակցիաներ են:

Բողոքողները պահանջում են արտահանձնման օրինագծի փոփոխությունների ամբողջական հետ կանչ, Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմի հրաժարականը եւ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների հետաքննությունը: