Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում բախվել են Opel Zafira, BMW  եւ Honda CRV մակնիշների ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը։

Օգոստոսի 6-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցում՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Է.Ա., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Հերացի թիվ 1 ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel Zafira եւ Honda CRV մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները: