Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ձեռքի տակ է դեռեւս 2014 թվականին պատրաստված մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ՝ «երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»։ Այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ընդունեք, որ երկրի առաջին դեմքի նման կարգի հայտարարությունն իրոք աննախադեպ է եւ եթե նշյալ փաստաթուղթը, հասկանալի պատճառներով, հանրայնացնել չի կարելի, այդուհանդերձ, առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին այդ փաստաթուղթը պետք է տրամադրվի։

Կարծում եմ, կարիք չկա բացատրելու՝ թե ինչո՞ւ»,–գրել է Նաիրա Զոհրաբյանը։