Թունիսի նախկին նախագահ, 2011թ. «հասմիկյան հեղափոխությունից» հետո առաջին նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք կկայանան այս տարվա սեպտեմբերի կեսերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya-ին:
Մարզուկին հայտնի քաղաքական գործիչ է, պրոֆեսիոնալ բժիշկ եւ իրավապաշտպան: Նա ընտրվել էր Թունիսի նախագահի պաշտոնում 2011թ. արաբական երկրներում առաջին «հասմիկյան հեղափոխությունից» հետո, որը սկիզբ դրեց այպես կոչված «արաբական գարնանը»: Նա պաշտոնավարել է 3 տարի, մինչեւ 2014թ. դեկտեմբերը:
Մինչ այս պահը ավելի քան 20 մարդ է հանձնել փաստաթղթերը՝ երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Առաջին փուլը նշանակված էր նոյեմբերի 17-ին, սակայն երկրի ղեկավար Բեջի Քայիդ Էս Սեբսիի մահից հետո որոշում ընդունվեց վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին:



























