ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից 54-ամյա Փիթեր Չեդվիկը, որին որոնում էին իրավապահները, Մեքսիկայում կնոջ սպանության կասկածանքով կալանավորվել է, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ Չեդվիկի նկատմամբ  հետախուզում են հայտարարել  2015 թվականի հունվարին, երբ նա չի ներկայացել դատարան իրենց տանը՝ Նյուպորտ Բիչում տեղի ունեցած կնոջ սպանության գործի լսումներին:

Չեդվիկը, որն իր  ունեցվածքը վաստակել է անշարժ գույքի վաճառքով, ներառվել է երկրի ամենափնտրվող  15 հանցագործների ցանկում:

Դատախազությունը հաղորդում է, որ միլիոնատիրոջ կինը՝ Կի Չու Չեդվիկը, սպանվել է 2012 թվականին փողի վեճի պատճառով: Ենթադրվում է, որ զույգը մտադիր էր ամուսնալուծվել: