Արմավիր քաղաքի բնակիչն իր վարած КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհից դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։30-ի սահմաններում, 54-ամյա Ռազմիկ Աբրահամյանն իր վարած КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհի 281 կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ վիճակում մի քանի մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Վթարի հետեւանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Կապանի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ




























