Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 52-ամյա Հակոբ Մ-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 71 կմ հատվածում դեռեւս անհայտ պայմաններում շրջվել է։

Վթարի հետեւանքով վարորդ Հակոբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։