Դաշնային դատարանը նարկոբարոն Խոակին Գուսմանի (հայտնի Գաճաճ (Էլ Չապո) մականունով) հանցակից Ռաուլ Բելտրան Լեոնին 28 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ դատավորը չեղարկել է մեղադրող կողմի այն պնդումները, որ Լեոնը Չիկագոյի հանցավոր խմբի անդամներին 25 հազար դոլար է առաջարկել երկրի կառավարության կողմից վկային ծեծի ենթարկելու համար:
Դատավոր Ռուբեն Կաստիլյոն հայտարարել է, որ 35-ամյա Լեոնը պետք է վճարի այն բանի համար, որ Չիկագոյում «բավականին նշանավոր թմրավաճառ» է եղել:
Իր հերթին, Լեոնն ասել է, որ զղջում է իր արարքի համար եւ այն դերի համար, որ ունեցել է Սինալոա կարտելում:
Դատախազները նրա համար 35 տարվա ազատազրկում են պահանջել, իսկ պաշտպանությունը՝ 10:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նարկոբարոն «Գաճաճն» ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել:




























